ՆԱՄԱԿ ՖԼԵՅՏԱՅԻՆ (բանաստեղծություն - стихотворение). Մայ Վան Ֆան - Mai Văn Phấn Թարգմանված ռուսերենից : Մուշեղ Մխիթարյան. Translated from Russian : Mushegh Mkhitaryan

Մայ Վան Ֆան - Mai Văn Phấn

Թարգմանված ռուսերենից : Մուշեղ Մխիթարյան

Translated from Russian : Mushegh Mkhitaryan

 

 

Mushegh Mkhitaryan, poet, playwright

 

 

 

ՆԱՄԱԿ ՖԼԵՅՏԱՅԻՆ

 

Փչել դատարկության մեջ, ֆլեյտայի արգանդի մեջ, դժոխք, որն ինչպես դրախտը յոթ ճանապարհ ունի, այնտեղ, ուր դո֊ից դո, բոլորի վրա բացասաբար են ազդում, լս՛իր ու համտեսի՛ր։

 

Յուրաքանչյուր հնչերանգ թափահարելով թևերը թռչում է գաղտնի, յոթնագույն առկայծող լույսերի մեջ, և յուրաքանչյուրի ստվերում ուրվագծվում է ֆլեյտան, գայթակղելով ինձ, որ կրկին մոտեցնեմ շուրթերս, նվագեմ։

 

Լքելով իրենց հնչեղ խումբը, նրանք ձգտում են դեպի վեր, անհամար աստիճանների վրա ցիրուցան անելով ձայնային ակորդները։ Լսվում է ծանրաքայլ գիշերվա էխոն, որն իրեն է ենթարկում ամեն մի օկտավա։

 

Անխիղճ տիեզերքը կախվում է գիշերվա վրա։ փափու՜կ, մե՜ղմ ալիքները տեղեկացնում են կորուստների ափերին, որ ես դեռ այստեղ եմ առավոտյան արթնանալիս  հաջողության ալիքը դիմավորելու համար։

 

Իմ ուրաքանչյուր կորուսյալ անկյուն ներծծում է ելևէջները, այնպես, ինչպես երեխան` մոր կաթը։

 

Ձայները, որոնք լույս են տարածում, անշտապ անէանում են իմ բաց բերանից։

 

 

 

ПИСЬМО ФЛЕЙТЕ

 

Дуть в пустоту, в чрево флейты, в ад, куда семь дорог ведут, как в райский сад. Где до, ре, ми, фа, соль, ля, си любого дразнят: слушай и вкуси! Каждая гамма улетает, похлопывая крыльями, в таинственно мерцающем семицветном свете, и в каждой тени вырисовывается образ флейты, соблазняя меня вновь приблизить губы и дунуть.

Покинув басовую партию, они устремляются вверх, забрасывая в ночь мириады ступеней звукорядов. Слышится эхо тяжёлых шагов ночи, перебирающей каждую октаву.

Безмолвная Вселенная виснет в ночи. Мягкие нежные волны сообщают берегу потерь, что я пока ещё здесь, чтобы, проснувшись поутру, встретить берег удачи.

Каждый затенённый угол во мне всасывает звуки, подобно тому, как ребёнок сосёт молоко, –

Звуки, которые несёт свет, неторопливо разливающийся из моего приоткрытого рта.

 

(Перевод Елизаветы Коздобы, Светланы Глазуновой)

 

 

 

Մխիթար Մոս-Մուշեղյան

 

Մխիթար Մոս-Մուշեղյան (իրական անուն, ազգանուն՝ Մուշեղ Մովսեսի Մխիթարյան, մարտի 27, 1995, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ, դրամատուրգ, արձակագիր, Երևանի «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիրը։ ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միության, Կալիֆորնիայի հայ գրողների միության (2017), Երգիծաբանների համահայկական միության (2021) անդամ է, Հայ դրամատուրգների միության պատվավոր անդամ (2022)։ Հյուսիսային Ամերիկայի գրողների միության ղեկավար Գենադի Նորդի՝ 2022 թվականի մարտի 25-ի որոշմամբ դարձել է միության հայկական բաժանմունքի հիմնադիր ղեկավար

 

Կենսագրություն

 

Մուշեղ Մխիթարյանը ծնվել է 1995 թվականի մարտի 27-ին Երևանում։ Պատանեկան տարիներից հետաքրքվել է թատերարվեստով և գրականությամբ։ Այդ շրջանում էլ արել է դրամատուրգիական առաջին փորձերը և կազմավորել «Մխիթար Մոս-Մուշեղյան» սիրողական թատերախումբը։ Ավելի ուշ հիմնադրել է «Յանուս» արտիստական թատրոնը, 2014-2015 թվականներին եղել է թատրոնի տնօրենը։ Ռեժիսորական գործունեության ընթացքում բեմադրել է ավելի քան երեք տասնյակ ներկայացում։ Խաղացել է քառասունից ավելի դեր։ Եղել է «ԲԵՄ» միավորման գլխավոր ռեժիսորը, «ԲԵՄ» միավորման «Ունիվերսալ երիտասարդական» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, «Փարոս» իմպրովիզացիոն թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի բազային ստուդիայի դասախոս, «Մոս» մանկապատանեկան թատրոն-ստուդիայի և «Սթար» թատերախմբերի ղեկավարը։

 

Հեղինակ է ժամանակակից կյանքի խնդիրներին վերաբերող շուրջ երեք տասնյակ պիեսի, պիեսների առանձին գրքույկների, պատմահայրենասիրական դրամաների, ազգային մշակույթի հիմնախնդիրների վերաբերյալ մի շարք հոդվածների։ Մոս-Մուշեղյանի ստեղծագործությունները տպագրվել են շուրջ երեք տասնյակ համահեղինակային ժողովածուներում, հեղինակել է «Ապրումներ» բանաստեղծությունների ժողովածուն։

 

Մոս-Մուշեղյանի առաջարկով և խմբագրությամբ լույս է տեսել Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» քառահատոր մատենաշարը և «Դրամատուրգիական երկերի ընտրանի» ժողովածուների շարքը, ինչպես նաև Ռուբեն Մարուխյանի «Պիեսներ», Գևորգ Սարգսյանի «Բեմի մարդիկ», «Ընտանեկան պատերազմներ», «Երիտասարդ կանանց կյանքից», Բյուրեղիկ Մնեյանի «Պիեսներ մանուկների համար» պիեսների ժողովածուները, բանաստեղծուհի, Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ Աիդա Պողոսյանի և այլ գրողների գրքեր։

 

Անձնական կյանք

 

Առաջին կինը (2013֊2015) լրագրող Հայաստան Ենգոյանն է։ Ունեն մեկ դուստր՝ Անահիտ Մխիթարյանը (ծնված՝ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին)։ Երկրորդ անգամ ամուսնացել է 2019 թվականին Կալիֆորնիայի հայ գրողների միության նախկին ղեկավար, «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի տնօրեն Մարինե Իսրայելյանի (Մոս-Մուշեղյանի) հետ։ Ունեն մեկ որդի՝ Նժդեհ Մխիթարյանը (ծնված՝ 2022 թվականի փետրվարի 10-ին)։

 

Երկեր

«Երբ Անցյալն է աղաղակում»

«Խնամախոս»

«Բաղրամյան»

«Կալոդեն. Արյունոտ շուշաններ»

«Ապրումներ»

«Ճեղքելով դարը»[8]

Մրցանակներ և պարգևներ

Շնորհակալագիր Կալիֆորնիայի հայ գրողների միության կողմից՝ հայրենիքում և սփյուռքում գրականության մեջ ներդրած ավանդի համար (2020)

«Տիր Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» պատվո շքանշաններ (2021)

«Սայաթ-Նովա» մեդալ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից՝ ազգային մշակույթի պահպանման համար

«Տիգրան Մեծ» մեդալ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից՝ հայապահպանության համար

«Սողոմոն Թեհլերյան» մեդալ

Ծանոթագրություններ

 «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ ԿՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐ»։ ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Վերցված է 2021-11-18

 «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ»։ ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Վերցված է 2021-11-18

 «ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ։ Հայ դրամատուրգների միության անդամներ»։ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ։ 2022-03-22։ Վերցված է 2022-04-02

 «Союз писателей Северной Америки»։ Союз писателей Северной Америки։ Վերցված է 2022-04-02

 «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Շնորհավորանք»։ ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Վերցված է 2022-04-02

 «ԴԱՐԵՐ ԿԱՊՈՂ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԸ»։ www.avangard.am։ Վերցված է 2021-11-18

 ««Լևոն 6-րդ Կիլիկիո արքա» պատմական պիեսն արդիական է, այն պետք է բեմին հանձնվի». Բյուրեղիկ Մնեյան»։ iravunk.com։ Վերցված է 2021-11-18

 «ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ»։ ԿՀԳՄ ՀՆ - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։ Վերցված է 2021-11-29

 «Պարգևներ արժանավորներին»։ www.avangard.am։ Վերցված է 2022-02-11

Արտաքին հղումներ

Կան արժեքներ, որ չպետք է փոխվեն թատրոնը դրանցից մեկն է՝ գոնե ազգայինի իմաստով

Արդյո՞ք, երբ մի օր ընկնենք հողին, կգա հացը կենդանի

Գրողը գրում է և պետք հասանելի դառնա իր ընթերցողին

Միայն թատերագիր չէ, Մխիթարը. բազմաժանր գրող է, պիտանի մարդ

«Յանուս» արտիստական թատրոնը շնորհակալագրեր է հանձնել 

 

  

 

 

Armenia differently | Armenia-Tour.com

Beauty of Armenia

 

 

 

BÀI KHÁC
1 2 

image advertisement
image advertisement
image advertisement




























Thiết kế bởi VNPT | Quản trị